Օգնության են հասել փրկարարները
Նոյեմբերի 18-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունի փողոցի շենքերից մեկի վերելակը խափանվել է, քաղաքացին արգելափակվել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
