Օգնության են հասել փրկարարները
Հունիսի 3-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկում քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության մեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարներն Ա. Ն.-ին (ծնվ.1974թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
