Օգնություն քաղաքացուն
Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 47 շենքի 39-րդ բնակարանի բնակիչը (70 տարեկան) չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1944թ. ծնված Գ. Գ.-ին, ում շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
