Օգոստոսի 24-ից Երեւանում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ. օգոստոսի 24-ից Երեւան քաղաքում կգործարկվեն հետեւյալ հասցեներում տեղադրված արագաչափ սարքերը.
1. Զ. Քանաքեռցու փողոց, 1 արագաչափ սարք՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
2. Գ. Նժդեհի փողոց՝ 2 արագաչափ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
