Օգոստոսի 31-ից-սեպտեմբերի 6-ը «Գայի պլաշադկա» է տեղափոխվել 56 մեքենա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին։ Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածում ՃՈ աշխատակիցների կողմից հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել 56 մեքենա։
Մեքենաներից երկուսի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված են եղել գերհզոր ձայնային ազդանշաններ, իսկ 27 մեքենայի վարորդներ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում։ Մնացած վարորդները վարչական տույժի են ենթարկվել մի շարք այլ խախտումների համար։
