Օհանավան գյուղում բեռնատար է շրջվել.PHOTO
Ապրիլի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում Fnews.am-ի ֆոտոխցիկը ֆիքսեց, թե ինչպես է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում շրջվել «Reno» մակնիշի CA5272BH պետհամարանիշով կցորդիչով բեռնատարը: Այն դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և ամբողջությամբ շրջվել. տուժածներ չկան: Պարզվեց, որ (վարորդը՝ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Վ. Ռ. (ծնվ 1962թ.):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհահատվածի լվացման և մաքրման աշխատանքներ:
