Օհայոյում փոխհրաձգության արդյունքում զոհվել է 7 մարդ
ԱՄՆ Օհայո նախանգում տեղի են ունեցել կրակոցներ, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Fox News-ին:
Ըստ նախնական տվյալների՝ փոխհրաձգության արդյունքում զոհվել է 7 մարդ:
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները՝ փորձելով պարզել կատարվածի մանրամասներն ու պատճառները:
