Օլանդ. Ահաբեկչությունները կազմակերպվել են Բելգիայում, իրականացվել՝ ֆրանսիացիների մասնակցությամբ
Փարիզի ահաբեկչությունները ծրագրվել են Սիրիայում, նախապատրաստվել եւ կազմակերպվել Բելգիաիյում, իրականացվել՝ ֆրանսիացիների մասնակցությամբ: Այս մասին ֆրանսիական խորհրդարանի արտակարգ հավաքի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նրա խոսքով, ահաբեկչության զոհ են դարձել 19 ազգության ներկայացուցիչներ:
