Օլանդն ու Էրդողանը քննարկել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցը
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որի ժամանակ քննարկվել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցը։ Այս մասին նշված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ։
Հեռախոսազրույցի ժամանակ Օլանդը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիան միացել է ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիայի մղած պայքարին։ Օլանդն ու Էրդողանը քննարկել են նաև Սիրիայում ստեղծված իրավիճակի քաղաքական կարգավորումը և կարևորել են այդ հարցում սիրիական ընդդիմության դերը։
Ընդգծվում է, որ Օլանդը Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև օրեր առաջ տեղի ունեցած Սուրուչի պայթյունից անմիջապես անց և իր ցավակցությունն է հղել զոհվածների ընտանիքներին։ Օլանդը հայտարարել էր, որ Ֆրանսիան ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի կողքին է։
