Օլիգարխի որդին մեղադրվում է դպրոցական աղջկա սպանության մեջ
Ցնցող հանցագործությունը ալեկոծել է Նովոսիբիրսկը, ապա նաև՝ Ինտերնետի ողջ ռուսալեզու սեգմենտը. դատարանը հրաժարվել է կալանավորել տեղական օլիգարխի 16-ամյա որդուն, ով մեղադրվում է իր նախկին ընկերուհու սպանության մեջ: Ինչպես պարզել են ինտերնետ-օգտատերերը, բացի հարուստ հայրիկից՝ օլիգարխի որդին ունի նաև Մոսկվայում կապեր ունեցող մերձավոր ազգական:
Սարսափելի սպանությունը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 28-ին. 16-ամյա աղջիկը գնացել է համադասարանցու՝ նովոսիբիրսկցի խոշոր գործարար Իգոր Կոնկովի որդու ծննդյան օրվա հանդիսությանը: Երեկույթն անց էր կացվում Կոնկովների տանը, այնտեղ էլ քննիչները գտել են աղջկան՝ դանակահարված: Աղջկան դանակի չորս հարված են հասցրել պարանոցին և մի քանիսը՝ ձեռքերին, ակնհայտ է, որ զոհը ամբողջ ուժով պաշտպանվել է:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր տուժողի հասակակից տղան, «Газете.Ru»-ին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի շրջանի կառույցում:
Սպանվածի հարազատները գտնում են, որ սպանությունը ծրագրված էր՝ աղջիկը հանդիպում էր օլիգարխի որդու հետ, բաժանվելուց հետո գործարարի որդին սկսել է սպառնալ՝ կարճ հաղորդագրություններ ուղարկելով, որ կմորթի: Աղջկա հայրը մտավախություն ունի, որ հարուստ հարազատները դստերը սպանողին բանտից կպրծացնեն՝ չէ՞ որ դատարանը հրաժարվել էր կալանավորել օլիգարխի որդուն՝ նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ տնային կալանք: Այդ կապակցությամբ աղջկա հայրը օգնություն է խնդրել ինտերնետ-համայնքից՝ իր կոչը հրապարակելով ցանցում:
մանրամասն՝pastinfo.am-ում
