1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Օլիգարխներին խնայում, աղքատներին «քերթում» են

Արտասահմանում, շինարարության ոլորտում աշխատող Հայաստանի քաղաքացիներից 13 տոկոս եկամտահարկ սահմանելու ԱԺ ընդունած օրենքը թեժ քննարկման առարկա է դարձել մասնավորապես գյուղական շրջաններում: Գաղտնիք չէ, որ արտագնա աշխատանքի են մեկնում հատկապես գյուղաբնակ տղամարդիկ, երբեմն նաեւ՝ իրենց կանանց հետ:

Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի տղամարդկանց զգալի մասը եւս խոպանից ուղարկած գումարներով է իրենց ընտանիքները կերակրում: Լսելով, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների փաթեթը, մարդիկ հերթական հիասթափությունն ապրեցին հայրենի իշխանություններից: Նոր օրենքը որակելով ազգակործան, Առատաշենի բնակիչ Ծերուն Ներսիսյանը մտահոգություն հայտնեց, որ դրանով երկրում հայաթափման հերթական ալիքը կբարձրանա: «Երկրից ավելի շատ ժողովուրդ դուրս կգա: Կգնան ու կհիմնավորվեն էն կողմերը»,-ասաց: 
Վերջինս չնայած արտագնա աշխատանքի փորձ չունի, բայց կիսում է խոպանչի իր ծանոթների զայրույթն առ կառավարություն, որը կարծես ամեն ինչ անում է Հայաստանն առանց հայերի թողնելու համար: «Ո՞րն ա տրամաբանությունը, որ մարդը գնա ուրիշ երկրում աշխատի, փողն ուղարկի, որ ընտանիքը սովամահ չլինի, բայց հարկ վճարի էս երկրին: Ես դեմ չեմ, որ մեր բյուջեն լցվի, բայց դրա համար թող ստեղ աշխատանքի տեղեր բացեն, որ մարդիկ մնան, աշխատեն ու փող տան բյուջեին»:

Ծերուն Ներսիսյանի կարծիքով, Հայաստանի ղեկավարությունն օլիգարխներին խնայում, իսկ մի կերպ ապրողներին «քերթում» է: «Դրանք իրանց գրպանի մի կոպեկն էլ ափսոսում են ծախսեն, մեր նման մարդկանց են մաշկահան անում: Կոպեկ-կոպեկ հավաքում ենք, որ սահմանին մահացու վիրավորված զինվորի կյանքը փրկենք, բայց իրանք վախենում են ձեռքները գրպանները տանեն: Իսկ էդ զինվորը նաեւ իրանց խաղաղությունն ա ապահովել, չէ՞...»,-ասաց ու, չկարողանալով շարունակել թեման, ձեռքն օդում թափ տվեց եւ «ինձ էլ մի խոսացրա» ասելով՝ հեռացավ:

Արցախյան գոյամարտով անցած ու հայի ինքնության պահպանման համար կռիվ տված Արամ Պողոսյանը եւս դեմ արտահայտվեց վտանգավոր այդ օրենքին: Ասաց՝ կռվել է, որ ապահով, ազատ, ինքնիշխան երկիր ունենանք, որ յուրաքանչյուրն իրեն ազատ ու պաշտպանված զգա այս հողի վրա, բայց ստացվում է այնպես, որ մարդիկ վիրավորվում, թողնում-գնում են: Պահեստազորի գնդապետի կարծիքով՝ «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխությամբ արտագաղթը նոր թափ կստանա: «Եթե մարդը դրսում է աշխատում, պարտավոր չէ այստեղ հարկ վճարի: Դրա համար շատերն ստիպված կթաքցնեն աշխատանք ունենալու փաստը: Իսկ դա նշանակում է, որ պետությունն իր քաղաքացուն կստիպի սուտ խոսել ու խաբել իրեն»:

Մասսայական արտագաղթի նոր ալիքը չբացառեց հավաքվածներից որեւէ մեկը: Ոմանք նույնիսկ մտավախություն ունեցան, որ շատերն անգամ կդիմեն ծայրահեղ քայլի՝ հրաժարվելով ՀՀ անձնագրից:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan