Օլիգարխները կվերածվեն խոշոր գործարարների. Սեյրան Օհանյան
Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ասաց, որ կարևորում է հայ-ռուսական հարաբերությունները, որոնք նոր որակի և մակարդակի պետք է բարձրացվեն:
«Երբ չկա տնտեսական ժողովրդավարություն, չի կարող լինել նաև քաղաքական ժողովրդավարություն: Այս համակարգում մեծանում է սոցիալական բևեռվածությունը: Չեմ ուզում ասել, որ մեր ժողովուրդը չարանա խոշոր բիզնեսի դեմ, նրանց հիմնական մասը հաջողված գործարարներ են, որոնք ստեղծում են բարիք և նոր աշխատատեղեր: Համոզված եմ, որ պետք է ձևավորենք այնպիսի տնտեսական հարաբերություններ, որտեղ օլիգարխները կվերածվեն խոշոր գործարարների»:
