Ոմանք օգտագործում են Գյումրու դեպքը. Լավրով (տեսանյութ). a1plus.am
«Ես ևս մեկ անգամ ուզում եմ հաստատել մեր խորը ցավակցությունները՝ կապված սարսափելի հանցանքի հետ: Մահացան բացարձակ անմեղ մարդիկ», – այսօր տված ասուլիսում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և կոչ արել չքաղաքականացնել Գյումրու դեպքը։
«Մենք տեսնում ենք, որ փորձ է արվում քաղաքականացնել այս իրավիճակը: Դա Հայաստանի իշխանությունները չեն անում, Ռուսաստանի իշխանությունները չեն անում: Ոմանք այս ողբերգությունը օգտագործում են, որպեսզի ինչ-ինչ աշխարհաքաղաքական առավելություն ստանան: Դա նողկալի է, դա անթույլատրելի է, հպարտ հայ ժողովուրդը դրան արժանի չէ», – ասել է Լավրովը՝ շեշտելով, որ իրենք ամեն ինչ կանեն, որ հանցագործը առավել խիստ պատիժ ստանա։
