«Ոնց ուզեմ, տենց էլ կանեմ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի բացառում, որ կարող է ընտրվել Մարդու իրավունքների պաշտպան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առաքել Մովսիսյանը` նշելով. «Ամեն ինչ էլ հնարավոր է, էս կյանքում»:
Թե ի՞նչ գործունեություն կծավալի Մովսիսյանը՝ ՄԻՊ նշանակվելուց հետո, պատգամավորը պատասխանեց, թե ինչ կուզի կանի: «Ում ուզեմ, ոնց ուզեմ, տենց էլ կանեմ»,- նշեց նա:
