«Օպել»-ի վարորդը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:30-ին, Աշտարակի խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-32021», «ԳԱԶ-3110» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայք-էջը:
«ԳԱԶ-3110»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Օպել»-ի վարորդը՝ 1962 թ. ծնված Նորայր Խոցանյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
