«Օպել»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը
Հունվարի 9-ին` ժամը 03:30-ին, Երևանի Իոսիֆյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենա է բախվել գազատար խողովակի հենասյանը: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայք-էջը:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
