«Օպել»-ը և «ԳԱԶ-53»-ը բախվել են. կան տուժածներ
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 07:24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կա մեկ տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 41 AA 400 պետհամարանիշի (վարորդ Ա. Ա., ծնվ. 1981 թ.) և «ԳԱԶ-53» մակնիշի 266 LS 68 պետհամարանիշի (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենաները:
Ա. Ա.-ն և ուղևոր Գ. Ի.-ն (ծնվ. 1954 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքնազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
