«Օպել»-ը գլորվել է՝ վրաերթի ենթարկելով 57-ամյա քաղաքացուն. վերջինս տեղում մահացել է
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15:50-ին, ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Երևան ավտոճանապարհին` Մարտունի քաղաքի շուկայի մոտակայքում, տեղի է ունեեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայք-էջը, դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ10 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Սևան հատվածի 3-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 34 ՍA 630 պետհամարանիշի (վարորդ Ա. Գ., ծնվ. 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած Վ. Ս.-ին (ծնվ. 1957 թ.), ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է:
