«Օպել»-ը սահել է դեպի ձորակ. բարեբախտաբար տուժածներ չկան
Հունվարի 16-ին՝ ժամը 01:24-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մոտակայքում մերկասառույցի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 41-րդ կմ-ի մոտակայքում երթևեկելի մաս են դուրս բերել «Օպել» մակնիշի 34 MS 364 պետհամարանիշով ավտոմեքենան:
