Օպերային թատրոնի արտիստները՝ Սանկտ Պետերբուրգում
Օպերայի թատրոնի արտիստները կմասնակցեն Սանկտ Պետերբուրգի ամենահայտնի երաժշտական փառատոնին։
Օպերայի աջակցման հիմնադրամի կարևորագույն նպատակներից մեկը հայ արվեստն արտերկրում ներկայացնելն է: Այդ շրջանակներում Հիմնադրամն արդեն իսկ իրականացրել է մի քանի հնչեղ նախագծեր, որոնցից մեկը, անշուշտ, այս տարվա հուլիսին Մարինյան թատրոնում «Գայանե» բալետի փայլուն ելույթներն էին:
Հաջորդը հոկտեմբերի 22-ին «Սանկտ Պետերբուրգի պալատները» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Օպերային թատրոնի մեներգիչների ելույթն է՝ Թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:
Այն կրում է «Հայաստանի նշանավոր ձայները» խորագիրը և տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգի Ա.Ա. Շոստակովիչի անվան ակադեմիականն ֆիլհարմոնիային մեծ դահլիճում:
Երաժշտական ամենամյա փառատոնը մեկնարկել է 1990-ականների սկզբին և դարձել Պետերբուրգի ամենահռչակավոր և սիրված փառատոններից մեկը: Սա արդեն թվով 20-րդն է և հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: