Օր առաջ պետք է ընդունենք, սակայն առանց շտապելու. Դավիթ Հարությունյանը՝ Ընտրական օրենսգրքի մասին
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հրավիրված քննարկմանն այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործող ղեկավար Բարբարա Դևիսն իր խոսքում հույս հայտնեց, որ ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը կկարողանա լուծել անվստահության մթնոլորտի խնդիրը, որն ամենակարևորը համարեց:
Նա նշեց, որ ցանկություն ունի լսել ընդդիմության դիտարկումները:
«Հաշվի առնելով սեղմ ժամանակացույցը՝ օր առաջ պետք է ընդունենք, սակայն առանց շտապելու: Մեղադրում են մեզ, թե ինչու ենք նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով և շարունակում ենք վրան աշխատել։ Պատճառը սեղմ ժամկետներն են, քանի որ նախագծի վրա աշխատանքը շարունակվում է, անգամ կառավարության կողմից նախագիծը հաստատելուց հետո»,-ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան:
Ինչ վերաբերում է էլեկտրոնային համակարգին, ապա նա ասաց, որ այն արդյունավետ կլինի կրկնակի քվեարկության և այլոց փոխարեն քվեարկության դեմ պայքարում, եթե պատշաճ ձևով իրականացնի:
