Որդին բռնաբարե՞լ է մորը
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում որդին, բռնություն գործադրելով, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր մոր նկատմամբ: Իրավապահներին այս մասին հաղորդում ներկայացրած մայրը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Իսկ որդին առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նշանակվել են դատաբժշկական և դատահոգեբուժական փորձաքննություններ:
