Որդին հորը հայտնաբերել է կախված
Տավուշի մարզի Բերդավան գյուղում երեկ սարսափելի դեպք է տեղի ունեցել. 22-ամյա որդին հորը հայտնաբերել է կախված վիճակում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղան 53-ամյա հորը հայտնաբերել է «Վաղենի» կոչվող աղբյուրի մոտ՝ հաղորդալարով ծառից կախված վիճակում, անմիջապես իջեցրել է, սակայն տղամարդը մահացած է եղել:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
