Որդին սպառնում էր սպանել մորը
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի 53-ամյա մաքրուհին գիշերը ժ.01.30-ին իրավապահներին հայտնել է, որ մեկ ժամ առաջ վիճաբանության ժամանակ իր 34-ամյա որդին ձեռքերով և ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Կինը հայտնել է նաև, որ որդին դանակով հարձակվել է իր վրա և սպանության սպառնալիքներ տվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
