Որդուս ձեռքերը արյան մեջ թաթախված չեն. Անչափահասի մայրը արդարացում է պահանջում
Shabat.am-ը գրում է.Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ 2013թ. ապրիլին սպանված Տիգրան Հայրապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը մեղադրյալ, 17-ամյա Հայկ Աղամալյանի համար առավելագույն պատիժ է պահանջում՝ «առավելագույն ցավի դիմաց»: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 14-ին, փաստաբանը պնդեց, որ Հայկի մեղավորությունն ապացուցվել է թե նախաքննության, եւ թե դատաքննության ընթացքում:
«Հայկ Աղամալյանի մեղքը հիմնավորվեց վկաների ցուցմունքներով: Հայկ Աղամալյանն էս ընտանիքին պատճառել է առավելագույն ցավ, ինքը պիտի ստանա առավելագույն պատիժ: Եթե սկզբնական շրջանում զղջողական վարքագիծ էին դրսեւորում, հետագայում փորձեցին ինչ-որ արդարացումներ գտնել: Դատարանից պահանջում եմ առավելագույն պատիժ՝ առավելագույն ցավի դիմաց»,- հայտարարեց Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ ուսումնասիրվել է դեպքի օրվա տեսանյութը, որտեղ երեւում էր, որ կռիվը առաջնորդել է հենց Հայկ Աղամալյանը:
Մեղադրյալի մայրը՝ Նարինե Արիստակեսյանը, սակայն, նախկինի պես պնդեց, որ իր որդին անմեղ է, սպանության օրը կռիվը կազմակերպել, այն առաջնորդել է ոչ թե Հայկը, այլ Կարեն Հարությունյանը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
