Որդուս սպանության կծիկը բացահայտելու ճանապարհին են....VIDEO
"Տասից ավել պաշտոնատար անձանց անուններ են շրջանառվում նոր հարուցված քրեական գործի շրջանակներում: Արդեն ակնհայտ է, որ որդուս սպանության կծիկը բացահայտելու ճանապարհը շատ մոտ, ակտիվ քննությունը, եւ նոր հարուցված քրեական գործը հենց դրա մասին են խոսում",-Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով, Ազգային անվտանգության ծառայությունում առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, ասաց սպանված փոխոստիկանապետ Գեևորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը:
Թե, մասնավորապես ո՞ւմ անուններն են, պարոն Մհերյանը զերծ մնաց բացահայտելուց հավելելով, որ.«Հիմա քննություն է ընթանում, ոչինչ ասել իրավունք չունեմ, բայց պարզ է,որ շարքայի ն ոստիկաներ չեն»:
Տաթեւիկ Աբրահամյան
