Որեւէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում. ԼՂՀ ՊԲ
Այս պահի դրությամբ որեւէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում: Այդ մասին Ստեփանակերտում օպերատիվ կենտրոնում կայացած ասուլիսում ասել է ԼՂՀ ՊՆ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:
NEWS.am-ի փոխանցմամբ, գնդապետն ասել է, որ ապրիլի 5-ի ժամը ժամը 12-ի դրությամբ, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կրակոցներ չեն լինելու, մի քանի ուղղությամբ կրակոցները շարունակվել են, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ: Հակառակորդը կրակել է Մարտունիի, Մարտակերտի, Թալիշի ուղղությամբ:
«Հայկական կողմը պահել է պայմանավորվածությունը եւ չի խախտել հրադադարի ռեժիմը, քանի որ նման հրաման են ունեցել»,- նշել է Առստամյանը:
