Որեւէ մեկը մեղադրելու իրավունք չունի.VIDEO
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը, թեեւ այդքան էլ տեղյակ չէ, թե որ քաղաքական ուժերն ու միավորներն են ընդգրկված սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորված «Ո՛չ»-ի ճակատում, բայց կարծում է, որ նրանց հիմնավորումները ճշգրտորեն չեն արտահայտում Հայաստանում տիրող իրավիճակը:
Ավելին, պատգամավորը Fnews.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում կա. «Մի բանի մասին դեռ մինչեւ վերջ չլսած, չպարզած ու չմարսած, ընդդիմությունը բղավում է, որ լավը չէ: Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ իրականում կա հանրային պահանջ՝սահմանադրական փոփոխությունների գնալու, և դրա արդյունքները տեսնելու համար: Առավել մանրամասն՝տեսանյութում:
