Օրենքն ամբողջությամբ պետք է վերանայվի. Արծվիկ Մինասյան
Ազգային ժողովում «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, թե չի հասկանում՝ ինչո՞ւ են հիմա ուզում կառավարության պարտքի շեմը դարձնել 60%, եթե դեռևս 1,5 մլրդ դոլարի պարտք վերցնելու հնարավորություն կա:
Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս փոփոխությունը որևէ ազդեցություն չունի՝ հատկապես, որ պետական պարտքի ավելացման հարց չի քննարկվում ընդհանրապես:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են բարձրացնում շեմը, Ա. Ջանջուղազյանը նշեց, որ ձևակերերպման հետ համամիտ չէ.
Ստեփան Մարգարյանն էլ արձագանքեց. «Անհասկանալի է, թե այդ դեպքում ինչո՞ւ եք հրատապ բերել, եթե նոր պարտք վերցնելու խնդիր չկա, ապա ինչո՞ւ ենք հրատապ քննարկում»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ այս օրենքը պետք է ամբողջությամբ վերանայվի՝ սկսած համախառն պարտքի քաղաքականությունից, ավարտած Կառավարության և այլ պարքտերի ներգրավման քաղաքականությունով:
