«Օրենքով գող» Ալեքսեյ Գուդինան ձերբակալվել է կեղծ անձնագրով Երևան թռչելու փորձ անելիս
Դոնի Ռոստովի օդանավակայանում սահմանապահները ձերբակալել են քրեական հեղինակություն Ալեքսեյ Գուդինային (Լյոխա Իրկուտսկի), ով փորձել է Հայաստան թռչել կեղծ անձնագրով: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի սահմանապահ վարչության մամլո խոսնակ Վասիլի Մալաևը:
Ներկայում վճռվում է պետական սահմանի անօրինական անցման մասին հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը:
Հաղորդվում է, որ Գուդինան հայտնի է նրանով, որ 2004 թվականի փետրվարի վերջին հացադուլ էր հրահրել Պետերբուրգի և Լենինգրադյան մարզերի ուղղիչ հաստատություններում և քննչական մեկուսարաններում: Հացադուլին մասնակցելու մասին պաշտոնական հայտարարությունը ստորագրել էին 100 բանտարկյալներ: 2001-ին նա բեմականացրել էր սեփական մահը՝ խուսափելու համար քրեական գործով պատժից, և այդ ժամանակվանից ի վեր ապրել է կեղծ փաստաթղթերով:
