Օրենքով գող Անդրանիկ Սողոյանը` «Զապը», ազատ արձակվեց
Քրեական հեղինակություն համարվող «Զապ»-ը՝ Անդրանիկ Սողոյանը, այսօր ազատ է արձակվել:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` հավելելով, որ Անդրանիկ Սողոյանն ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի որոշմամբ՝ կալանքի ժամկետը լրանալու և այն չերկարացնելու հիմքով:
Հիշեցնենք, որ 28.02.2013 թ. 1968թ. ծնված Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235-ր հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:
2014թ. հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա և հայտարարվել միջազգային հետախուզում:
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին:
