Օրենքով գող է ձերբակալվել.photo
«Փրայմ Քրայմ»-ը գրում է. «Ինչպես հայտնի դարձավ` ուրբաթ օրը Մոսկվայի Քրեական հետախուզության վարչության կողմից ձերբակալվել է ազությամբ չեչեն 48-ամյա «օրենքով գող» Սալմանուլ Աբդուզակովը, ով հանցվոր միջավայրում առավել հայտնի է Թեյմուր Սարատովսկիի անվամբ: Վարչության աշխատակիցները օրենքով գողի մոտ` ձերբակալման պահին հայտնաբերել եւ առգրավվել են բավական մեծ քանակությամբ թմրանյութ` 29 գրամ հաշիշ: որը համապատասխանում է առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրին շրջանության հոդվածի հատկանիշներին: Եվ, եթե ապացուցվի Սարատովսկիի մեղավորությունը, ապա օրենքով գողին սպառնում է 3-10 տարվա ազատազրկում: Օրենքով գողը մեծ հեղինակություն է վայելում Թուրքիայում գործող հայտնի օրենքով գողերի կլաննում»:
