«Օրենքով գող» Կոստիլին ձերբակալելու համար ոստիկանները կոտրել են նրա մեքենայի ապակիները
Մերձմոսկովյան Նարո-Ֆոմինսկում ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության աշխատակիցները ձերբակալել են 45-ամյա «օրենքով գող» Կոնստանտին Բորիսովին: Նա քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Կոստիլ։
Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, նախօրեին վերջինիս փաստաբանը տեղեկացրել է, որ անձնական խուզարկությամբ Կոստիլի մոտից հայտնաբերվել է 9 գրամ հերոին տեսակի թմրանյութ։ Նշենք, որ Բորիսովը «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի՝ ազատության մեջ մնացած քիչ թվով համակիրներից էր։
