1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Օրենքով գող» Մարսոյի սպանությունից հետո կլինի՞ քրեական շրջանակների վերադասավորում

Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանում, ամբաստանյալի աթոռին է հայտնվել 2009-ի հունիսի 19-ին իր տան դիմաց սպանված «օրենքով գող», «Մարսո» մականվամբ հայտնի Մարզպետունի Պետրոսյանի որդին` Գոռ Պետրոսյանը: Վերջինս իր ընկերների հետ միասին մեղադրվում է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ:

Դեպքը տեղի է ունեցել 2012թ-ի սեպտեմբերի 2-ին: Ըստ մեղադրական եզրակացության, այդ օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ Կարեն Սաֆարյանն իրենց շենքի բակում վիճաբանել է համաքաղաքացիներ, եղբայրներ Վահան և Վարուժան Սարգսյանների հետ: Այդ քաշքշուկից անմիջապես հետո Կարենին օգնության են շտապել նրա ընկերները`Ռուբեն Ավետիսյանը, Լևոն Նիկողոսյանը, Գոռ Պետրոսյանը, Ժորա Կարապետյանը և Հայկ Կարապետյանը: Նրանք գնացել են Վահան և Վարուժան Սարգսյան եղբայրների տան դիմաց, հայհոյանքներով դուրս կանչել նրանց և առանց որևէ բացատրության, պարզաբանման, ծեծի ենթարկել, իսկ աղմուկի վրա հավաքված քաղաքացիների ներկայությամբ հայհոյելուց, իրարանցում ու խառնաշփոթ ստեղծելուց զատ նաև քարեր են նետել նրանց ուղղությամբ: Որոնցից մեկն էլ, դիպել է «ծեծվող» եղբայրների մորը` Անահիտ Սարգսյանին և նրան դարձրել սույն գործով տուժող:

Սա դատարան հասած մեղադրանքն է. ուշագրավն այն է, որ տղաների նման բուռն ծեծկռտուքից հետո միայն մի կին է տուժող ճանաչվել, այն էլ` քարի հարվածից ստացած վնասվածքի պատճառով: Մինչդեռ, դեպքից 16 օր անց, մամուլով հայտարավել էր, որ վերոնշյալ միջադեպի ընթացքում նաև սառը զենք է կիրառվել, որից տուժել է Կարեն Սաֆարյանը. երկու կողմն էլ դիմել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունք:

Այդ օրը, ժամը 15:30-ի սահմաններում, Վեդի քաղաքի հիվանդանոցից ոստիկանությանն ահազանգել էին, որ կրծքավանդակի ձախ մասում թափանցող վերք ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել Արարատյան 40 շենքի բնակիչ, 21-ամյա Կարեն Սաֆարյանը: Ու թեև վերջինս չէր հայտնել իրեն դանակահարողի անունը` նշելով, որ չի ճանաչում, այդուհանդերձ, ըստ մամուլի, փաստի առթիվ Կարեն Սաֆարյանի հորեղբոր որդուց`52-ամյա Գագիկ Սաֆարյանից հաղորդում էր ընդունվել:

Դրանից մոտ 1 ժամ անց, ոստիկաններին էր դիմել նաև 26-ամյա Վարուժան և 24-ամյա Վահան Սարգսյանների մայրը`Անահիտ Սարգսյանը, և հայտնել, որ Կարեն Սաֆարյանն է իր ընկերների հետ ծեծել ու մարմնական վնասվածքներ է հասցրել իր որդիներին:

Արարատցիները նաև պատմել էին,(որին մամուլը նույնպես անդրադարձել է), որ «Կեքս» մականվամբ Կարեն Սաֆարյանի թիկունքում նրա քեռի Հրաչն է` ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզի Եղեգանաձորի 8-րդ կայազորային դատախազության դատախազը, ում օգնությամբ Կարենը կարող է «ջրից չոր դուրս գալ»:

Ի դեպ, դատաքննական նյութերից պարզ է դառնում, որ սկզբում ամբաստանյալի աթոռին են հայտնվել Կարեն Սաֆարյանն ու Ռուբեն Ավետիսյանը, իսկ գործը եղել է դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում: Դատաքննության ընթացքում ամբաստանյալների թիվն ավելացել է ևս երեքով` ի հաշիվ «Կեքսի» ընկերների, սակայն հետո դատավորի`Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվելուց հետո, գործի վարույթը վերսկսվել է դատավոր Գագ•իկ Սարգսյանի նախագահությամբ:

Այժմ «օրենքով գող» Մարսոյի որդին`Գոռ Պետրոսյանը, «Կեքսը», և սույն գործով անցնող նրանց ընկերները «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներ են:

Հնարավոր է, որ այս միջադեպը Արարատի մարզում քրեական շրջանակների վերադասավորումների կամ ազդեցությունների ամրապնդման շարունակությունը լինի` «օրենքով գող» Մարսոյի սպանությունից հետո:

Է. Մարտիրոսյան 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan