Օրենքով գող Ռաֆիկ Ամոյանին՝ եզդի Ռաֆոյին նորից արտաքսեցի՞ն
ԱՍԵԿՈՍԵ
Օրերս Հայաստանից արտաքսվել են «օրենքով գողեր» «Եզդի Ռաֆոն» եւ Լուկա Ալանիձեն, որը հայտնի է որպես «Լուկա Ռուսթավսկի»։
Հիշեցնենք, որ «Եզդի Ռաֆոն» հայտնի «հեղինակություն» «Եզդի Ճակոյի» հարազատ եղբայրն է, ով ՀՀ-ի ազդեցիկ դեմքերից մեկի օգնությամբ ելումուտ էր անում Հայաստան՝ հատկապես բուժման կուրսեր անցնելու նպատակով:
Նույն լւորերի համաձայն, վերջինիս արտաքսելու պատճառը եղել է քրեական աշխարհի անցուդարձին ցուցաբերած մասնակի ակտիվությունը:
Հ.Գ Ի դեպ, տարբեր շրջանակներում հաճախակի են խոսակցություններ շրջանառվում այն մասին, որ եզդի Ռաֆոն ջերմ հարաբերությունների ունի ոչ միայն ՀՀ-ի գործարար հատվածի, այլ նաեւ կարկառուն մարզային իշխանիկներ հետ: Նույն լուրերի համաձայն, խոսում են, որ «օրենքով գողը» առավել ընդգծված վերաբերմունք ունի Սյունյաց մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա թիմակիցների նկատմամբ:
