«Օրենքով գողեր»
Shabat.am-ը գրում է. «Օրենքով գողերի» ինստիտուտը Ռուսաստանում սկսել է կազմավորվել դեռևս 1917 թ. հեղափոխությունից առաջ:
Նման մարդիկ այդ ժամանակ իրենց կոչում էին շրջմոլիկներ կամ անտոհմ իվաններ: Հենց այդ ժամանակներում էլ, բոլշևիկների իշխանության գալուց մի քիչ առաջ, ձևավորվեց «գողական օրենսդրությունը», այսպես կոչված` «հասկացությունները»: Գողը չպետք է ամուսնանար, սեփականություն ունենար, չպիտի ենթարկվեր ցանկացած պետական իշխանության, առավել ևս` համագործակցեր կալանավայրի վարչակազմի հետ: Գողը պիտի հետևեր «օբշակի» համար միջոցներ հավաքելուն ու երբեք չհրաժարվեր գողական կոչումից:
Իր ստեղծման օրից այս բնագավառը անցել է մի քանի կարևոր փուլեր՝ «պատերազմներ»: Առաջին «գողական պատերազմը» սկսվեց Հայրենական մեծ պատերազմից հետո, երբ զորակոչված «օրենքով գողերն» ու «հեղինակությունները» սկսեցին վերադառնալ ռազմաճակատից: Նրանցից ոմանք շքանշաններ ու մեդալներ էին ստացել, գողերից մեկը նույնիսկ Սովետական Միության հերոս էր: Հայտնվելով քաղաքացիական հասարակության մեջ` նրանք վերադարձան սովոր «արհեստին»: Սակայն ճամբարներում հին ընկերները նրանց հստակ պահանջներ էին ներկայացնում. եթե դու գող ես, բանակում չպիտի ծառայեիր, իսկ եթե ծառայել ես, ուրեմն «փչացել» ես եւ ըստ «հասկացությունների»` պետք է մեռնես: Ու ճամբարներում սկսվեց առաջին «գողական պատերազմը»:
Երկրորդ «պատերազմը» Նիկիտա Խրուշչովի օրոք էր, 50-ական թվականներին:
Սովետական իշխանությունը որոշել էր հանցագործներին «վերադաստիարակել» իրենց իսկ ձեռքով, օգտվելով նրանից, որ քրեական աշխարհի կանոններով «օրենքով գողը» կալանավայրում որոշակի աշխատանքներ կատարելու իրավունք չունի: Օրինակ, չի կարող զուգարան մաքրել: «Օրենքով գողերին» ու «հեղինակություններին» տեղափոխում էին հատուկ գոտի` «Սպիտակ կարապ» ճամբար, որտեղ չկար մեկը, ում կարելի էր ստիպել, որ սև աշխատանք կատարի, միայն գողերն ու պահնորդներն էին: Գողին այլ բան չէր մնում, քան մեկ այլ գողի ստիպել, որ, օրինակ, դուրս տանի «պառաշը»: Ու սկսեցին կոտորել իրար, ճամբարային խռովություններ բռնկվեցին: Նրանց գնդակահարում էին, ճզմում տանկերով:
Երրորդ «գողական պատերազմի» առաջին համազարկերը հնչեցին 1991 թվականին, այն բանից հետո, երբ չեչենական քրեական ընկերակցության ներկայացուցիչները հայտարարելով, որ «երկիրն առանց այդ էլ կվերցնեն», հրաժարվեցին մասնակցել ՍՍՀՄ բաժանմանը (1988 թ. Դագոմիսում, այսպես կոչված` «հավաք» էր տեղի ունեցել, որտեղ գողերը բաժանել էին «պատասխանատվության գոտիները»):
«Սպիտակ կարապում» խրուշչովյան շրջանի արնահեղություններից հետո գողերն իրենց որոշ «նվերներ» արեցին, օրինակ, թույլատրվեց ամուսնանալ, նաեւ` որոշակի սեփականություն ունենալ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
