Որևէ պետություն չի ցանկանում ընդունել Ադրբեջանում գտնվող հայ ընտանիքին
Առայժմ որևէ պետություն չի ցանկանում ընդունել Ադրբեջանում ապրող հայկական ընտանիքին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գերիների և անհայտ կորածների հարցերով գլխավոր հանձանաժողովի ղեկավար Ֆիրդուին Սադիգովը: Հայտնում է «Տրենդ» գործակալոթւյունը:
Նրա խոսքով՝ Եղիշե Գևորգյանի ընտանիքի՝ կնոջ և երկու երեխանների հարցով, ովքեր Ադրբեջանում են մոտ 5 տարի, զբաղվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ադրբեջանյան ներկայացուցիչը: Սակայն փորձերն առայժմ ապարդյուն են, քանի որ ոչ մի պետություն ցանկություն չունի ընդունելու հայ ընտանիքին:
«Եթե այս ընտանիքի անդամները այլ երկրի քաղաքացիներ լինեին, ապա Ադրբեջանը անհապաղ կվտարեր նրանց: Սակայն այս պահին Ադրբեջանը պատերազմական վիճակում է Հայաստանի հետ և մարդասիրության սկզբունքները թույլ չեն տալիս նրանց ուղարկել Հաայստան»,- ասել է Սադիգովը:
Ինչպես փոխանցում է«Տրենդ» գործակալությունը՝ Գևորգյանների ընտանիքը որոշել է վերադառնալ Հայաստան: Ներկա պահին նրանք ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները կրթություն ստանան հայոց լեզվով և ապահովված լինեն կյանքի կանոնավոր պայմաններով:
