1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Օրինակ՝ Ազգային ժողովում կոնկրետ ես ի՞նչ եմ արել, որ պիտի պարգեւավճար ստանամ

«Հրապարակ»-ը գրում է.

Ընդդիմությունը երեկ վերադարձավ խորհրդարան։ Եկան, նիստի սկզբում կարճ ելույթ ունեցան․ Աղվան Վարդանյանը հայտարարեց` եկել են, որովհետեւ փողոցում պայքարը դադարել է, եւ այս գործիքակազմը պետք է լիարժեք օգտագործեն, քանի որ խորհրդարանը ՔՊ-ի սեփականությունը չէ, եւ նորից դուրս եկան դահլիճից։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ԱԺ-ից չեն հեռացել, ասել են եւ խորհրդարանում են իրենց օրակարգով։

«Բայց քանի որ փողոցային պայքարի թափը որոշակիորեն դանդաղեց, նաեւ մեր համակիրները, ժողովուրդը մեզ մանդատ են տվել, որպեսզի մենք շարունակենք մեր պայքարը»,- ասաց պարոն Օհանյանը։

- Պայքար փողոցո՞ւմ, թե՞ խորհրդարանում։

- Ե՛վ փողոցում, ե՛ւ խորհրդարանում։

- Բայց փողոցային պայքարն այդպես էլ արդյունք չտվեց՝ գոնե այս փուլում։ Արդյունք չտվեց, դրա՞ համար վերադարձաք խորհրդարան։

- Փողոցային պայքարը տվել է արդյունք այնքան, որքանով որ գեներացվել է մեր ժողովրդի ամբողջ ներուժը՝ թույլ չտալու Արցախի հայաթափումը եւ Հայաստանի թրքացումը։

- Այսինքն՝ ինչպե՞ս են փողոցում հավաքված մարդիկ կանխել Հայաստանի թրքացումն ու Արցախի հայաթափումը։

- Տեսեք, խնդիրն այն է, որ մենք գեներացրինք մի ուժ, որտեղ առաջինը՝ ժողովրդի մի մասը դուրս եկավ եւ ասաց, որ մենք դեռեւս ծնկի իջած չենք եւ պատրաստ ենք պայքարելու Հայաստանի համար։ Երկրորդը՝ մենք միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիներն ի վիճակի են իրենց գոյության համար պայքարելու։ Այդ պայքարի շրջանակներում է, որ նաեւ Արցախը գեներացրեց իր ամբողջ ներուժը, պայքարին նոր ընթացք տրվեց։ Դրա մասին ես նաեւ իրենց հետ եմ զրուցել, եւ եթե ժամանակավրեպ ինչ-որ փաստաթղթեր պետք է ստորագրեին, որ նույնը տեղի չունենա նաեւ Հայաստանում։

- Բայց կայի՞ն այդպիսի փաստաթղթեր, որոնք պետք է ստորագրեին, եւ Դուք վստա՞հ եք, որ հենց ձեր պայքարի շնորհիվ կանխվեց ստորագրումը։

- Այդ փաստաթղթերն անձամբ ես, իհարկե, չեմ տեսել, բայց կարծում եմ, որ ներկուլիսային, գաղտնի պայմանավորվածությունները եւ ՀՀ իշխանությունների արտահայտությունները` խաղաղության օրակարգի, Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու, կուրորեն թուրք-ադրբեջանական խաբկանքի  գնալու, խոսում էին դրա մասին։ Հիմա տեսել եք, չէ՞, որ Հայաստանի իշխանություններն ասում են այն բաները, որ 2 տարի է՝ մենք կրկնում ենք։ Ինչ է, նո՞ր արթնացան։ Ընդհանուր առմամբ, ես՝ անձամբ, նաեւ մեր խմբակցությունը դրա կողմնակիցն է եղել, որ այդ պայքարը համադրված պետք է ընթանա՝ օգտագործելով ամբողջ գործիքակազմը՝ ե՛ւ դրսում ժողովրդի հետ միասին, ե՛ւ Ազգային ժողովում` մեր օրակարգով, այն հարցերով, որոնք մեր երկրի համար կարեւոր են։

- Հիմա ձեր օրակարգը կոնկրետ ո՞րն է լինելու խորհրդարանում։ Այսօր, օրինակ, սոցիալական նպաստների, թոշակների հարցն էին քննարկում։ Դա ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե՞ ոչ։

- Առաջին հերթին մեզ հետաքրքրում է անվտանգության եւ պաշտպանության, լիարժեք արտաքին հարաբերությունների, Արցախի հարցը, ինչո՞ւ չէ՝ նաեւ սոցիալական, տնտեսական բոլոր այն հարցերը, որոնք մեզ հետաքրքրում են, մեր տեսակետն ասում ենք եւ ասելու ենք։

- Իսկ թոշակների բարձրացման հարցը ձեզ համար կարեւո՞ր է։

- Թոշակների՞․․․ Ո՞ր թոշակների․․․ Նվազագույն աշխատավարձի հետ կապված հարցը, իհարկե, մեզ համար կարեւոր է։ Մենք նախաձեռնությամբ էինք հանդես եկել եւ առաջարկում էինք բարձրացնել մինչեւ 100 հազար, հետագայում ասացինք՝ լավ, 100-ի համաձայն չենք, թող լինի 80 հազար։ Հիմա իրենք բերել եւ բարձրացնում են՝ հասցնելով 75 հազար դրամի։ Բայց մենք հաշվի էինք առել նաեւ նվազագույն սպառողական զամբյուղը եւ յուրաքանչյուր անհատի ապրելու կարողությունների հաշվարկը։

- Բայց այս իշխանությունները, դրան զուգահեռ, նաեւ թոշակները երկու-երեք անգամ բարձրացրին` մի քանի հազար դրամով, եկող տարվանից նորից են բարձրացնելու։ Սրանք ձեզ համար կարեւո՞ր հարցեր են, եւ դրակա՞ն եք գնահատում այս բարձրացումները։

- Ես գտնում եմ, որ եթե խոսքը վերաբերում է կենսաթոշակներին, մի քանի հազարով բարձրացնելը ոչինչ չի տա։ Ես գտնում եմ, որ կարելի է ավելի բարձր տոկոսով բարձրացնել։

- Բայց նախորդ իշխանությունները չէին անում։

- Հիմա, նախորդ իշխանություններն իրենց կատարած աշխատանքից բացի նաեւ այլ թերություններ էլ ունեին, բայց, բացի դրանից, նաեւ տնտեսության այլ իրավիճակ էր, եւ ըստ հնարավորությունների են էդ ամեն ինչն օգտագործել։ Այսօր կա հնարավորություն՝ թող անեն։ Բայց իրենք էդ հնարավորություններից, ժողովրդի կողմից հարկված գումարի զգալի մասը տանում են իրենց գրպանը՝ պարգեւատրումների միջոցով։ Էսօր ոչ ոք, բացի հասարակ ուսուցչից, հասարակ զինվորականից ու նաեւ հասարակ բժշկից, նաեւ պետական կառավարման համակարգում իրավունք չունի պարգեւավճար ստանալ, ու նաեւ պետական կառավարման համակարգում գուցե առանձին անհատներ, առանձին մասնագետներ։ Օրինակ՝ Ազգային ժողովում կոնկրետ ես ի՞նչ եմ արել, որ պիտի պարգեւավճար ստանամ։ Դրա համար մենք էդ պարգեւավճարներից հրաժարվել ենք։ Բայց իշխող թիմն այդ պարգեւավճարները ստանում է։

- Իրենք ասում են՝ ընդդիմությունը գործի չի գալիս, դրա համար պարգեւավճար չեք ստանում, դեռ ձեր աշխատավարձից էլ պահում են անում, իսկ իրենք գալիս են, տքնաջան աշխատում են, երեկոյան էլ հոգնած, քրտնաթոր վերադառնում են տուն, դրա համար էլ պետք է պարգեւատրվեն։

- Ինչի՞ց են նրանք հոգնել։ Երբ մենք Ազգային ժողովում չենք, Դուք տեսե՞լ եք, թե հարցերն ինչպես են քննարկվում, կներեք էդ բառիս համար՝ շըփթըփ անելով՝ կարճ ժամանակահատվածում դակում են, ստորագրում ու գնում են։ Ինչի՞ համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ գործադիրը պետք է ստանան այսօր պարգեւավճար, սեպտեմբերի 13-ի 200-ից ավելի զոհերի, տարբեր քանակության դիրքեր հանձնելու համար, հա՞։ Իրեն հարգող իշխանավորը երբեւիցե իրեն թույլ չէր տա պարգեւավճար ստանալ։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan