Որն է եղել հայ հերոսի մանկության երազանքը (video)
Հայկական ուղղաթիռի անկման վայրում նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
ԼՂՀ ՊԲ. Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկնշանակության գործողության:
Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:
ԼՂՀ Պաշտպանության բանակի «Մի-24» ուղղաթիռի անձնակազմի ղեկավար մայոր Սերգեյ Սահակյանը, ով զոհվեց ադրբեջանական զինուժի կողմից նոյեմբերի 12 իր ղեկավարած ուղղաթիռի խոցման հետևանքով, միջադեպից առաջ արված տեսանյութում պատմում է, որ ինքը փոքր հասակից էր երազել օդաչու դառնալ, ինչպես 1980-ականներին երազում էին տղաների մեծ մասը։
