ՕՐՕ դաշինքի բարձրաձայնած սև գծերը բոլոր քվեաթերթիկների վրա կային
Ֆեյսբուքյան օգտատեր Աղասի Միքայելյանը իր էջում գրել է․
«Ընտրությունս կատարեցի: Պիտի գնալ, ու մի քայլ անել էն Հայաստանի համար, որ ուզում եք տեսնել: Այլապես օպերայի հայաթը գոռալով երկիր չի սարքվելու: Որովհետև օպերայի հայաթում գոռացած «Միացումը» մի քանի տարի հետո դառնում ա Բարիդրացիություն ու Ուտեմ մռութդ:
Ընտրությունները նորմալ, բնականոն անցնում էին:
ՕՐՕ դաշինքի բարձրաձայնած սև գծերը բոլոր քվեաթերթիկների վրա կային: Դրանք թերթիկները ճիշտ կտրելու համար են: Տեսախցիկ կար, ոստիկան կար, թեքահարթակ կար, մարդկային հոծ զանգված կար: Ինչքան էլ զարմանալի է տեղամասի բակում ոչ ոք չկար:
Էսօր ապրիլի 2-ն ա: Գիտակցումը ինձ թվում ա այլ ա»:
