ՕՐՕ-ն չի մեկնաբանում ընտրությունների նախնական արդյունքները
«Չենք մեկնաբանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը ի պատասխան մեր հարցի՝ ընդունո՞ւմ են արդյոք Exit Poll-ի արդյունքները, ճանաչո՞ւմ են ընտրությունների նախնական արդյունքները և ինչպե՞ս են գնահատում իրենց պարտությունը:
«Ոչ մի բան չենք ասում: Գնացեք ձեր ստեղծած երկրում հանգիստ ապրեք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ անջատելով հեռախոսը և անպատասխան թողնելով մեր հաջորդ հարցը, թե հետընտրական պրոցեսներ սկսելո՞ւ են արդյոք իրենց պարտությունից հետո, թե՞ ոչ:
