Որոնք են ալերգիայի հիմնական պատճառները
Եկել է երկար սպասված ամառը` ալերգիայի բռնկումների ժամանակահատվածը, որից ապահովագրված չեն ո'չ մեծերը, եւ ո'չ փոքրերը: Թե հատկապես, ալերգիայի ի՞նչ տեսակներն են ակտիվ ամռան շրջանում եւ ինչպես խուսափել ալերգիկ հիվանդություններից, Fnews.am-ը փորձեց հետաքրքրվել Երեւանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ալերգալոգայի ամբիոնի դոցենտ ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ, ով անդրադառնալով ամռան շրջանում տարածված ալերգիկ հիվանդություններին, ասաց.
-Գարնան, ամռան եւ աշնան ընթացքում բավական բարձր միտում է գրանցվում սեզոնային ալերգիկ ռինիդ հիվանդության: Հայաստանի տարածաշրջանի համար ալերգիանների ակտիվություն է նկատվում հատկապես մայիս-օգոստոս ամիսներին: Հիվանդությունը ունի կլինիկական դրսեւորումներ` փռշտոց, քթահոսություն, արցունքահոսություն, քթի փակվացություն եւ այլն: Հիվանդության հիմնական պատճառը ծաղկափոշին է եւ որոշ խմբի բորբոսասնկերը:
-Որքան՞ով է վտանգավոր մարդու օրգանիզմի համար ալերգիկ հիվանդությունը եւ ի՞նչ հետանքների կարող է հանգեցնել:
-Օրգանիզմի համար որպես այդպիսին ալերգիան չի կարող լուրջ հետեանքների բերել, վտանգավոր է այնքանով, որ որոշ դեպքերում կարող է խորանալ եւ վերածվել կամ գումարվել բրոնխյալ ասթմա հիվանդությանը: Բայց դա չի նշանակում, որ բրոնխյալ ասթմա առանձին չունենք: Կցանկանայի նշել, որ ամառային այս սեզոնի ընթացքում նաեւ ալերգիկ բրոնխյալ ասթմայի միտումներն են շատանում: Ալերգիան հանգեցնում է նաեւ կյանքի որակի խիստ նվազմանը, ռինիդ ալերգիկ հիվանդությունը շատ նպաստում է նաեւ բակտերիալ կոնիկտիվիդների կամ սինուսիդների, այսինքն քթի խոռոչի բորբոքումների:
-Տիկին Հակոբյան, այս ժամանակահատվածում հաճախ լսում ենք հետեյալ արտահայտությունը` արեւից ալերգիա ունեմ, արդյո՞ք դա իրոք արեւից է, թե՞:
- Շատ լավ հարց տվեցիք, որովհետեւ մեր հիվանդներից շատերի մոտ այս շրջանում առաջին տպավորությունն այն է, որ հենց արեւը դուրս է գալիս ալերգիան սկսվում է: Արեւից ալերգիան նման ախտանիշներով` քթահոսություն, փռշտոց եւ այլ ախտանիշներով չի լինում, դրանք բացառապես սեզոնային ռինիդի կամ ասթմայի դեպքերն են, որոնք ոչ մի կապ չունեն արեւի հետ:
Ն. Ադամյան
