Որոնվում է Ասկերանի շրջանի բնակիչ Արման Մովսիսյանը
Ս.թ. օգոստոսի 18-ին ժամը 16:30-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1974թ.ծնված Լ. Մ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 20:00-ի սահմաներում իր որդի՝ 2002թ.ծնված Արման Լևոնի Մովսիսյանը տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Արման Լևոնի Մովսիսյանի գտնվելու վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել մոտակա ոստիկանության բաժին կամ զանգահարել 1-02 կամ 047 94-65-02 հեռախոսահամարներով։ Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը: