«Որոշվեց Վարդենիս մուտք ու ելքի հատուկ ռեժիմը երկարաձգել»․ Գնել Սանոսյան
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Երեկ՝ ուշ երեկոյան, պարետատան և Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում՝ որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել ևս մի քանի օրով, այն կպահպանվի մինչև 2020-ի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը»։