Որքանո՞վ են արդյունավետ աշխատում հակակարկտային կայանները...
Վերջին շրջանում տեղացող անձրեւները, մարզերում հաճախ տեղացող կարկուտները դեռ առաջիկա երեք-չորս օրերին կշարունակվեն: Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ՛
-Առաջիկա երեք-չորս օրերին անձրեւները կտեղան, իսկ առանձին մարզերում կարկտահարման վտանգը կպահպանվի:
- Իսկ, ի՞նչով է պայմանավորված կարկտահարման վտանգը:
-Ներզանգվածային երեւույթների ակտիվացմամբ: Դրանք տեղական զարգացումներ են, զարգանում են հանրապետության տարածքում: Սա մայիս ամսվա առանձնահատկություն է, այսինքն մթնոլորտը մայիսին եւ հունիսի սկզբներին գտնվում է խիստ անկայուն վիճակում, որոնք ապահովվում են վերընթաց հոսանքներ:
-Ըստ Ձեզ հակակարկտային կայանները որքա՞նով են արդյունավետ աշխատում:
- Որտեղ որ կա արդյունավետ աշխատում է, որտեղ որ չկա կարկտահարություն լինում է:
Ն. Ադամյան
