Որսի գնացած տղամարդն իր իսկ հրացանից մահացու վնասվածք է ստացել
«Ղաչաղանի ձոր» որսի գնացած 37-ամյա տղամարդու համար ողբերգական ավարտ է ունեցել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ որովայնի թափանցող հրազենային վերքով երեկ «Ալավերդի» ԲԿ է տեղափոխվել 37-ամյա Ռոման Հովհաննիսյանը, սակայն վերջինս հիվանդանոցի ընդունարանում մահացել է:
Տղամարդուն հիվանդանոց ուղեկցած անձը հայտնել է, որ Հովհաննիսյանը վնասվածքն ստացել է նույն օրը՝ ժ.13:00-ի սահմաններում, «Ղաչաղանի ձոր» կոչվող հանդամասում` որս կատարելու ժամանակ՝ իրեն պատկանող և չհաշվառված երկփողանի որսորդական ողորկափող հրացանի հետ անզգույշ վարվելու հետևանքով:
Հրացանն առգրավված է:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
