Որտեղ է դիմավորելու Ամանորը՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ամանորը կդիմավորի Սևանում, իր կողմից կառուցված եկեղեցում։ Թե ինչպես է եկեղեցին կոչվում, ոստիկանապետը անվանում չտվեց, միայն նշեց, որ ինքը նմանատիպ բազմաթիվ եկեղեցիներ է կառուցել․«Որպես կանոն Նոր տարին դիմավորում եմ եկեղեցում և պահք եմ պահում, իսկ հունվարի 6-ին նշում եմ Սուրբ Ծնունդը, դե իսկ հունվարի 13-ին՝ նշում եմ հին Նոր Տարին»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանապետը մաղթեց, որ 2016-ին լուրջ միջադեպեր չլինեն և ամենակարևորը մարդիկ լինեն առղջ ու երջանիկ։
