Որտե՞ղ են Վահան Մարտիրոսյանն ու նրա ընտանիքը
Ընտանիքի հետ միասին Ադրբեջանի սահամնն հատած Վահան Մարտիրոյսանից և կնոջից վերջին շրջանում որևէ տեղեկություն չկա: Նրանք հանդես չեն գալիս հայտարարություններով, մամլո ասուլիսներով: Fnews.am-ի թղթակիցը փորձեց Վահան Մարտիրոսյանի կնոջ մայրիկից պարզել` այս ընթացքում արդյո՞ք շփում ունեցել են և ինչ տեղեկություններ ունեն նրանցից: «Մենք որևէ շփում չունենք նրանց հետ, նրանցից լուր չունենք: Ճիշտն ասած անհանգիստ ենք,նրանցից որևէ տեղեկություն չունենք, մենք էլ ձեզ նման»,-ասաց տիկին Անահիտը:
Տիկին Անահիտը տեղեկացրեց նաեւ, որ մինչ Վահանի Հայաստանից հեռանալը, աղջկա հետ շփում չի ունեցել. «Աղջկաս հետ կապ ընդհանրապես չեմ ունեցել, ճիշտն ասած այս թեմայով այլևս խոսել չենք ցանկանում»,-ասաց տիկին Անահիտը: Տիկին Անահիտի որդու՝ Հովսեփի ընկերն էլ տեղեկացրեց. «Հովսեփը անհամբեր սպասում է այն օրվան թե երբ են քույրը ու քրոջ երեխան տուն վերադառանալու: Ափսոս որևէ տղեկություն չկա նրանց մասին, կարծես թե ինչ որ բան գաղտնի են պահում»:
Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը կնոջ և երեխայի հետ սեպտեմբերի 4-ին հատել է ՀՀ սահմանը, Ադրբեջանից ապաստան խնդրել՝ պատճառաբանելով, թե Հայաստանում ինքն և իր ընտանիքը ճնշումների են ենթարկվում:
