Օսիպյանը կոչ է անում բացել Բաղրամյան պողոտան, այլապես ստիպված կլինեն միջամտել. ՈւՂԻՂ միացում
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ոստիկանությունը ստիպված կլինի միջամտել, որպեսզի Բաղրամյան պողոտան բացվի և հասարակական կարգը վերականգնվի:
Նա ասել է, որ փորձում են համոզել ցուցարարներին` հեռանալ կամ ակցիաների համար ընտրել այլ վայր, օրինակ Ազատության հրապարակը: Նա հույս է հայտնել, որ ցուցարարները ողջամտություն կցուցաբերեն:
