Օսկանյանը պատասխանեց` «Sorry մատաղ»
Բոլորս արդարացիորեն ջախջախում ենք Հերմինե Նաղդալյանին իր անպարկեշտ ու անմեղսունակ հայտարարության համար, որը վերաբերում է Արցախի "ոչ պետքական" տարածքներին:
2000-ականների սկզբին Վարդան Օսկանյանը հյուրընկալվեց Ա1+/Արամ Աբրահամյանի Հետգրություն հաղորդաշարին, որի ժամանակ ազատագրված տարածքների համար օգտագործեց "օկուպացված" բառը, խոսեց Լաչինը Մեղրիով ասիմետրիկ կարգավիճակներով փոխանակելու, եւ "օկուպացրած" տարածքները վերադարձնելու մասին: Հաղորդաշարը ուներ ուղիղ հեռախոսազանգի հնարավորություն եւ ազատագրված տարածքներում վերաբնակված մի քաղաքացի զանգեց ու հարցրեց, թե ինչպես է իրեն թույլ տալիս նման բան խոսել, ինքը վերաբնակ է եւ իր նմաններն ինչ պետք է անեն տարածքներ վերադարձնելու դեպքում?: Օսկանյանը պատասխանեց` «Sorry մատաղ»: Բացի այն, որ այսօր նա սպառնում է մեզ համախմբել ու աշխարհին պարտադրել, որ վերջինս ճանաչի Արցախը, ասեցի հիշեցնեմ, որովհետեւ Հերմինե Նաղդալյանին սեքսիստական խտրականության ենք ենթարկում` կասեին ֆեիմինսիտ ընկերներս:
